Մամուլ

«Հայաստանում կա ադրբեջանցու երեխա, որը գնում է Ստամբուլ․ մի քանի հատ ինֆորմացիա ունեմ»

«Հայաստանում կա ադրբեջանցու երեխա, որը գնում է Ստամբուլ․ մի քանի հատ ինֆորմացիա ունեմ»

Hraparak.am-ը գրում է․ Այսօր «Խաչակիրներ» ջոկատի ազատամարտիկները բողոքի ակցիա են անելու պաշտպանության նախարարության մոտ, քանի որ հրաման են ստացել ազատել Վարդենիսի տեղամասի դիրքերը։

«Խաչակիրներ» ազատամարտիկների ջոկատը կանոնավոր զորք չի համարվում։  44-օրյա պատերազմից հետո և մինչ օրս՝ սեփական նախաձեռնությամբ, զորամասերի հետ համաձայնեցված տարբեր, հաճախ ամենաբարդ տեղամասերում նրանք զբաղվել են սահմանի պաշտպանությամբ։  

«Բացի այս ամենից, ես շատ կարևոր ինֆորմացիա եմ ուզում հայնտել, որը կարևոր է ոչ միայն ինձ համար, այլ ընդհանրապես ողջ ազգի համար է կարևոր։

Մենք Հայաստանում ունենք ադրբեջանցու երեխեք, որ հերը իսկական ադրբեջանցի է ու կռվում է մեր դեմ։ Սաղ փաստերը ունեմ ինձ մոտ, համապատասխան մարմիներինն էլ արդեն տեղյակ եմ պահել»,- այս մասին հայտնեց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։

«Եթե նկատեմ, որ համապատասխան մարմինները չեն զբաղվում այս հարցով ու զուտ նայում են նրան, որ տվյալ մարդը ունի հայկական անձնագիր, ես էլի խոսելու եմ անպայման էս մասին։ Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, որ էդ մարդը ունի հայկական անձնագիր։

Հայրը ադրբեջանցի է, որդին էլ միշտ գնում է Վրաստան ու հետ գալիս։ Ես դեռ ընդամենը մեկից եմ խոսում, բայց սենց մի քանի հատ ինֆորմացիա ունեմ։ Մենք փաստեր ունենք, մեր ձևերով ճշտել ենք՝ ով, ոնց, որտեղ, ինչ։

Այո, իհարկե մտավախություն ունենք, որ տեղեկատվություն է հաղորդում հորը, իսկ ինչու ոչ։ Եթե մարդը մի քանի անգամ գնում է Վրաստան, գնում է Ստամբուլ, ո՞նց կարող է հորը չհանդիպել։ Ես խնդրում եմ, որ էս հարցով շատ շուտ զբաղվի Հայաստանի ղեկավարությունը։

Մի ինֆորմացիա էլ ունեմ, որ հայ տղան գնացել է Ռուսաստան, ամուսնացել է ադրբեջանցի աղջկա հետ ու եկել ստեղ»,- հավելեց նա։

Կիսվեք էջում