Մամուլ

Ժանտախտի կասկածով մահվան դեպք է արձանագրվել

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ սույն թվականի հոկտեմբերի 2-ին ՌԴ Իրկուտսկի շրջանի բնակչուհու մոտ, որը ՌԴ Ռոսպոտրեբնադզորի հակաժամտախտային ծառայության աշխատակից է, արձանագրվել է մահ՝ թոքային ժանտախտի կասկածով։

Դեպքից հետո Իրկուտսկի շրջանում մեկուսացվել և հոսպիտալացվել է շուրջ 200 մարդ, որոնք շփում են ունեցել նշված անձի հետ։

Նախնական վարկածի համաձայն՝ վարակումը կարող էր տեղի ունենալ լաբորատոր պայմաններում՝ անվտանգության կանոնների խախտման հետևանքով, երբ կոտրվել է ժանտախտի հարուցիչ պարունակող սրվակը։

Միաժամանակ, մահվան վերջնական պատճառը դեռևս պաշտոնապես հաստատված չէ, իսկ լաբորատոր հետազոտությունները շարունակվում են։

Կիսվեք ձեր էջում