ՄամուլՏեսանյութ

«ՔՊ-ամետները «Տաշիր պիցցա» չգնա՞ն, «Տաշիր»-ից կոշիկ չառնե՞ն». Ռուբինյանը՝ ընդդիմությանը

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ամբիոնից անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանի քննադատությանը՝ կապված «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբին իր աջակցելու հետ։

Գասպարյանը Ռուբինյանին հարցրել էր՝ ով է ակումբի սեփականատերը՝ նշելով Սամվել Կարապետյանի անունը։

Ի պատասխան՝ Ռուբինյանը հակադարձել է՝ հարցնելով, թե ինչ է առաջարկվում՝ ՔՊ-ականները «Տաշիր պիցցա» չգնա՞ն կամ «Տաշիր»-ից կոշիկ չառնե՞ն։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում