Շոու-բիզնես

Ռուբենի կնքամայրը լինելը կապն առավել հարազատ ու ամուր է դարձրել․ այսօր Սյուզաննա Մարգարյանի ծննդյան տարեդարձն է

Բոլորի կողմից սիրված Վարդուհի Վարդանյանի էջում տեղադրվել է շնորհավորանք ուղղված երգչուհի Սյուզաննա Մարգարյանին, որը ներկայացնում ենք ստորև․

«Մեր շատ սիրելի Սյուզաննա Մարգարյան,

Շնորհավորում ենք Ձեզ Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ։

Դուք Վարդուհու ընտանիքի անբաժանելի մասն եք։ Վարդուհու հետ Ձեր տարիների գեղեցիկ ընկերությունն ու հարազատությունը մեզ համար միշտ առանձնահատուկ են եղել, իսկ Ռուբենի կնքամայրը լինելը մեր կապն առավել հարազատ ու ամուր է դարձրել։

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք, երջանկություն, սեր ու ջերմություն։ Թող Ձեր գեղեցիկ արվեստը դեռ երկար ապրի ու ուրախացնի մարդկանց, իսկ Ձեր կյանքում միշտ լինեն լուսավոր ու երջանիկ օրեր։

Սիրում ենք, գնահատում ու գրկում ենք Ձեզ։

Ծնունդդ շնորհավոր, մեր սիրելի՛ Սուզաննա»։

Կիսվեք ձեր էջում