Աշակերտուհուն հարվածած ուսուցչուհին զղջում է․ ինչ է ասել
Աշակերտուհուն հարվածած ուսուցչուհին զղջում է. Armenia Sputnik–ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Գևորգ Գևորգյանը։
«Դպրոցի տնօրենն ու ուսուցիչը հրավիրվել են մարզպետարան։ Փորձել ենք հասկանալ, թե խնդիրն ինչումն է։ Դպրոցի տնօրինությունն էլ արդեն իսկ գործընթաց է սկսել կարգապահական տույժ նշանակելու հետ կապված։ Նկատի ունենալով, որ դպրոցը ԿԳՄՍՆ լիազորության ներքո է գործում, մենք պաշտոնական գրությամբ դիմել ենք իրենց` համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»,– նշեց Գևորգյանը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Էլիզա Գալուստյանն էլ շեշտեց, որ արդեն իսկ ձեռնամուխ են եղել անհրաժեշտ միջոցների կիրառմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքում ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն։


