Մամուլ

Ինքնաթիռը չպլանավորված վայրէջք է կատարել

CNN-ը հաղորդում է, որ Մադրիդից դեպի Տեխաս նահանգի Դալաս թռչող American Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը ստիպված է եղել չպլանավորված վայրէջք կատարել Նյու Յորքի Ջոն Ֆ. Քենեդիի անվան օդանավակայանում, քանի որ ինքնաթիռի գրեթե բոլոր զուգարանները խափանվել են։

Ինչպես հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տվյալներին, անձնակազմը օդային երթևեկության կառավարմանը հայտնել է, որ «գործող զուգարանների քանակը բավարար չէ»։

Ինքնաթիռում եղել է 287 մարդ, իսկ Մադրիդից Դալաս թռիչքը սովորաբար տևում է տասը ժամից ավելի։ Boeing 777-ի ութ զուգարաններից միայն երկուսն են գործել։

«Մադրիդից American Airlines ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքում, քանի որ Boeing 777-ի բոլոր զուգարանները, բացառությամբ երկուսի, դադարել են աշխատել», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել Նյու Յորքում և այնտեղ ավելի քան երեք ժամ կանգառից հետո շարունակել է թռիչքը դեպի Դալաս։ CNN-ը, հղում անելով FlightAware թռիչքների հետևման ծառայությանը, հայտնել է, որ ինքնաթիռը շարունակել է իր երթուղին։

Կիսվեք ձեր էջում