Շոու-բիզնեսՏեսանյութ

«Միլենան գունատ ու լուռ էր». Թաթուլի հուղարկավորությունից տեսանյութ է հրապարակվել

Հոկտեմբերի 1-ին Կեմերովոյում մահացել է 27-ամյա բլոգեր Թաթուլ Պետրոսյանը։ Հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել նրա հուղարկավորությունը։

Bavnews.am-ի տեղեկություններով՝ մահացածի ընկեր Արամիս Լեբեդևի խոսքով՝ արարողությանը ներկա է եղել նաև Թաթուլի 25-ամյա կինը՝ Միլենա Պետրոսյանը։ «Միլենան սև հագուստով էր, գունատ ու լուռ։

Նա փորձում էր չնայել ամուսնու հարազատների կողմը։ Նրանց միջև անվստահության և փոխադարձ մեղադրանքների խոր անդունդ է առաջացել»,– գրել է նա։

Ավելի ուշ ընտանիքի ընկեր Էլնարան հրապարակել է Թաթուլին հրաժեշտի կադրեր՝ գրելով. «Հանգիստ քնիր, մեր ընկեր։ Թաթուլ, ամբողջ աշխարհն է լացում»։

Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե Միլենային թույլ չեն տվել մասնակցել հրաժեշտի արարողությանը, սակայն հրապարակված կադրերը ցույց են տալիս, որ նա ներկա է եղել։

Թաթուլի մահվան ֆոնին սոցցանցերում շարունակվում են քննարկումներն ու Միլենայի հասցեին հնչող մեղադրանքները։ Ինքը՝ Միլենան, ավելի վաղ խնդրել էր շտապ եզրակացություններ չանել՝ նշելով, որ հանրությունը չգիտի, թե իրականում ինչ է տեղի ունեցել իրենց ընտանիքում։

Հիշեցնենք՝ հայազգի Թաթուլ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել, ով ամուսնացած է եղել ռուս հայտնի բլոգեր Միլենայի հետ։

​Միլենան Թաթուլին դավաճանել է ամուսնու մանկության ընկերոջ հետ։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում