Մամուլ

Հայկ Սարգսյանի հարցը լուծվեց․ ՔՊ-ն որոշում կայացրեց

Հայկ Սարգսյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության պաշտոնական կայքից։

«Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստը, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչության որոշմամբ Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Քննարկվել են այլ օրակարգային հարցեր»,- ասված է կուսակցության հաղորդագրության մեջ։

Այսպիսով, հոկտեմբերի 6-ին կայացած նիստի արդյունքում կուսակցության վարչությունը որոշում է կայացրել երկու անդամների՝ Հայկ Սարգսյանի և Ավետիք Օրդյանի կուսակցական անդամությունը դադարեցնելու վերաբերյալ։

Ավետիք Օրդյանի վերաբերյալ կուսակցության հաղորդագրությունում այլ մանրամասներ չեն ներկայացվել։

Հեռացման պատճառների վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր»-ը պաշտոնական հաղորդագրության մեջ մանրամասներ չի հայտնել։

Կիսվեք ձեր էջում