Ազատ խոսքՄամուլ

«Ես եմ ծեծել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին». Գեղամ Մանուկյան

«Ես եմ ծեծել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին». Գեղամ Մանուկյան: Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում նման հայտարարություն է արել ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը:

«Հայտնեմ, որ երեկ հայտարարություն արած բերանը ամեն տեղ, այդ թվում սոցցանցերում շաղ տված, մեր ազգային արժեքները ստորացնող, Արցախն ու հոգեւոր արժեքները հայհոյող, մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։

Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի։

Այժմ գնում եմ Կենտրոն ոստիկանություն, ներկայանալու իրավապահներին»։

Կիսվել նյութով