Շոու-բիզնես

«Ես գտել եմ նրան, սիրում եմ անսահման»․ Գուրգեն Դաբաղյանը ամուսնանում է․ ֆոտո

Սիրված և ճանաչված երգիչ Գուրգեն Դաբաղյանը ամուսնանում է։ Նա այս ուրախալի լուրը հայտնել է երկրպագուներին և հետևորդներին՝ իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով լուսանկար և կատարելով գրառում․

«Սիրելի հայրենակիցներ, դեռ մանուկ հասակից իմ կյանքն անցել է ձեր աչքի առաջ: Իմացել եք իմ անձնականի և ստեղծագործական կյանքի հետ կապված ամեն բան, ինչի համար ուրախ եմ և ինձ համարում եմ բախտավոր մարդ:

Հիմա ժամանակն է ձեզ ներկայացնել այն մեծ փոփոխությունը, որը տեղի է ունեցել իմ կյանքում: Ես գտել եմ նրան, սիրում եմ անսահման և իմ կյանքի մնացած տարիները մենք կապրենք միասին։

Վաղը տեղի կունենա իմ կյանքի ամենակարևոր և ամենահիշարժան օրերից մեկը:
Սիրում եմ քեզ իմ Իննա»: 

Գուրգեն Դաբաղյան

Ավելի վաղ հայտնել էինք Գուրգեն Դաբաղյանի նշանադրության մասին, որը, սակայն, երգիչը չցանկացավ բարձրաձայնել։

Կիսվեք էջում