Որքա՞ն գումար են աշխատել հայ հայտնիները Անկախության տոնին. հրապարակվել են աստղաբաշխական թվերը
Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումը բավականին թանկ է արժեցել պետական բյուջեի վրա. հայտնի արտիստներն ու մշակութային խմբերը աստղաբաշխական հոնորարներ են ստացել։
Մենք տեղեկացանք, որ ռեկորդակիրը Թաթա Սիմոնյանն է, ով ընդամենը երեք երգ կատարելու դիմաց վարձատրվել է տպավորիչ 20 միլիոն դրամով։ Ցանկի երկրորդ հորիզոնականում Արման Հովհաննիսյանն է՝ իր ավելի քան 17 միլիոն դրամ հոնորարով։
Մյուս արտիստների և ստեղծագործական խմբերի վարձատրության չափերը բաշխվել են հետևյալ կերպ.
«Կարեն-Սևակ բենդ» և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ՝ ավելի քան 13-ական միլիոն դրամ,
Ռոլանդ Գասպարյան՝ ավելի քան 9 միլիոն դրամ,
Սարո Թովմասյան՝ 8 միլիոն դրամ,
Իվետա Մուկուչյան և Արամ MP3՝ ավելի քան 5-ական միլիոն դրամ,
Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախումբ՝ 4 միլիոն դրամ,
Լիպարիտ Ավետիսյան, Գևորգ Հակոբյան և Հասմիկ Թորոսյան՝ 2 միլիոն 700-ական հազար դրամ։
Միջոցառման հանդիսավարները ևս անմասն չեն մնացել ֆինանսական բաշխումից. Խորեն Լևոնյանի աշխատանքը գնահատվել է 3 միլիոն 600 հազար դրամ, իսկ Լուսինե Թովմասյանինը՝ 1 միլիոն 320 հազար դրամ։


