«Ամուսինս բոյով ու բուսաթով տղամարդ է»․ Շպռոտ
Երգչուհի Շպռոտը (Անի Թովմասյան) սոցիալական ցանցի իր էջում ամուսնուն նվիրված գրառում է կատարել։
«Սիրելի հարգելիներ, ամուսնուս պիտի տեսնեք , թե ինչ տեսքով, բոյով ու բուսաթով տղամարդ է։ Բարի և շատ դրական երիտասարդ։
Շատ մեծ հավատքով։ Ես շատ էի երազում, որ ամուսինս նույնպես լինի Առաքելական Եկեղեզու զավակ. Նա շատ լավ ընտանիքից է։
Երևանում ծնված և մեծացած։ Սկեսուր մայրիկս աշխարհի ամենա բարի և սիրուն կինն է ՝ ում ես երբևէ հանդիպել եմ։
Աստվածն առաջ , երբ գամ Հայրենիք ,կտեսնեմ ամուսնուս մեծ ընտանիքին։ Ամուսնուս հետ, արդեն 3 տարի է ինչ ամուսնացած ենք ։
Օրհնվել ենք Եկեղեցում։ Ամուսինս իմ երկար տարիների աղոթքների պատասխանն է։ Փառք ու պատիվ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, որ լսեց աղոթքներս և շնորհեց իմ Հրաշքին, իմ ամուսնուն։ Քրիստոս ներող Աստված է և ողորմած։
Աստծո կամոք,շատ կուզենք որ Տերը բալիկ մեզ օրհնի։ Աղոթեք մեր ընտանիքի համար։ Մենք ձեր աղոթքների կարիքը շատ ունենք»,- գրել է նա։


