«Ազգը Աստծո հետ թող առաջնորդվի, նույնն էլ թագավորին՝ Փաշինյանին եմ մաղթում»․ հայտնի տիկտոկեր
ՏիկՏոկից հայտնի Ալինան Անկախության տոնին ներկայացել է թագուհու կերպարով՝ շքեղ երեկոյան զգեստով և գլխին թագով։ Նա նշել է, որ ներկայում բնակվում է Բյուրեղավանում, թեև ինքը քաղաքից է։
Անկախության տոնի առթիվ իր մաղթանքի մասին խոսելով՝ Ալինան ասել է, որ ցանկանում է՝ ազգը առաջնորդվի Աստծո հետ։
«Մաղթանքս այն է, որ ազգը Աստծո հետ առաջնորդվի։ Նույնն էլ թագավորին կմաղթեմ»,- ասել է նա։
Հարցին՝ ում նկատի ունի «թագավոր» ասելով, Ալինան պատասխանել է՝ Նիկոլ Փաշինյանին։
Նա նաև անդրադարձել է իր կերպարին՝ նշելով, որ արդեն ավելի քան երեք տարի ամբողջ երկրին քարոզում է բարություն, հավատքով քայլել, դրական լինել և մաքուր ապրել։
«Դա պայմանավորված է նրանով, որ ես ամբողջ երկրին երեք տարուց ավելի քարոզում եմ՝ բարի եղեք, ճիշտ գործեք, հավատքով քայլեք, վեր կացեք տեղներից, դրական եղեք, մաքուր ապրեք, որպեսզի աղոթքով կարողանանք տեսնել այս վիճակը։ Աստված ողորմի մեր ազգին»,- ասել է Ալինան։
Ալինային հարց է ուղղվել նաև, թե թագուհու կերպարով ներկայանալը պայմանավորված է Անկախության տոնի կարևորությամբ, թե Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը գրավելու ցանկությամբ։ Նա ընդգծել է, որ իր համար կարևոր է Անկախության օրը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տոնակատարությունների համար պետական բյուջեից հատկացված մոտ 3,5 միլիոն դոլարին։ Հնչել է նաև արտիստների հոնորարների մասին հարցը՝ նշելով 20 միլիոն, 5 միլիոն դրամ՝ Իվետա Մուկուչյանի, և 17 միլիոն դրամ՝ Արման Հովհաննիսյանի համար նախատեսված գումարները։
«Կարևորը, որ ազգի համախմբում տեղի ունենա։ Ինձ համար դա է կարևոր»,- ասել է Ալինան։
Հարցին՝ կողմ է արդյոք, որ արտիստները Անկախության տոնին անվճար երգեն, նա պատասխանել է, որ հնարավոր է՝ այդ տարբերակն ավելի հետաքրքիր լիներ։
«Դե, հնարավոր է, և այդպես էլ որ լիներ, ավելի հետաքրքիր կլիներ։ Ես չէի վճարի»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ Ալինան ասել է, որ իր համար կարևոր է այն, որ մարդիկ այսօր համախմբվել են։ Տոնական միջոցառմանը մասնակցելու իր տրամադրության մասին նա նշել է․ «Կպարենք էլ, կերգենք էլ, կուրախանանք էլ»։


