Մամուլ

«Եթե վարակը մի քիչ շատ տարածվեց, կործանվելու է այս երկիրը»․ Արծրուն Պեպանյան

«Եթե վարակը մի քիչ շատ տարածվեց, կործանվելու է այս երկիրը»․ Արծրուն Պեպանյան

Այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։

«Ակնհայտ է, որ իշխանությունները սկզբում անլուրջ վերաբերմունք ունեցան, որը հանգեցրեց այդ վարակի արագ տարածմանը։ Թեպետ, միևնույն է՝ գալու էր, տարբերակ չկար, որ չգար, բայց ժողովրդի մեծ մասը, լսելով բարձր իշխանավորների արհամարհական վերաբերմունքը, իրենք էլ սկսեցին նույն կերպ վարվել, ինչն առ այսօր նկատելի է»։

Նա ընդգծեց՝ մարդիկ հիշում են, թե պետության ղեկավարներն ինչեր են ասել կորոնավիրուսի վերաբերյալ․ «Հատկապես, որ մեր ժողովուրդը այդքան էլ կարգապահ չէ, իրենց պետք է խիստ ձևերով, մի քիչ էլ՝ ահաբեկելով բացատրեին, որ՝ զգուշացեք, կարող են լուրջ խնդիրներ առաջանալ։

Վրաստան կորոնավիրուս

Եթե վարակը մի քիչ շատ տարածվեց, կործանվելու է այս երկիրը, որովհետև ո՛չ կարգ կա, ո՛չ կանոն կա, իրականում, ո՛չ էլ իշխանություն կա, ո՛չ էլ՝ պետություն․ ոչ մի բան չկա, հասկանո՞ւմ եք։ Սրբելու է, գնա։ Աստծո հույսին ենք, եթե կմնանք՝ կմնանք։

Մենք կուռ պետական համակարգ չենք ստեղծել։ Բայց որ տղաները չարչարվում են, ինչ-որ բան ուզում են անել, հասկանալի է, ում էլ բերես՝ ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկի։ Թե որքանո՞վ դա արդյունավետ կլինի, չգիտեմ»։

Դիտարկմանը՝ նույնիսկ այս սահմանափակումների ֆոնին բազմաթիվ մարդիկ դրսում են, չեն ենթարկվում, նա այսպես արձագանքեց․ «Ժողովրդի գիտակցությունից է գալիս։

Հեղափոխականները պետք է առաջին հերթին իմանային՝ եթե մենք գալիս ենք իշխանության, մեր ժողովուրդն ի՞նչ գիտակցություն ունի, արդյո՞ք այդ գիտակցությունը պիտանի է նորմալ պետության կառուցման համար, թե՞ մենք պետք է փոխենք այդ գիտակցությունը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվեք էջում