Երեւանում 36-ամյա կինը փորձել է ինքնասպանություն գործել
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 01։40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները գիշերային ծառայություն իրականացնելիս Հաղթանակի կամրջի վրա նկատել են մի կնոջ, որը փորձում էր նետվել կամրջից։
Ոստիկանների օպերատիվ և արդյունավետ գործողությունների արդյունքում կանխվել է 36-ամյա օտարերկրյա քաղաքացու ինքնասպանության փորձը։
Կնոջը հաջողվել է հեռացնել կամրջից և կանխել հնարավոր ողբերգությունը։
Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։


