Մամուլ

Արտակարգ դեպք Երևանում․ շենքի տանիքում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի 45/21 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական վարչության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Գագիկ Մինասյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Տիգրանյանը և Արամ Ենոքյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի ներկայացուցիչները։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

hrdeh 1 1
hrdeh 2 1
hrdeh 3 1
Կիսվեք ձեր էջում