Գագիկ Խաչատրյանը դողում էր․ ինչպես են նրան դատարանից դուրս բերում
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կայացել է Գագիկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին Գագիկ Խաչատրյանը դատարան էր բերվել շտապօգնության բժիշկների և Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ։ Նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Խաչատրյանը սեպտեմբերի 2-ից պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Պաշտպանական կողմի տեղեկությունների համաձայն՝ մինչ օրս նա բժշկի այցելություն չի ունեցել։ Փաստաբանները նրան տեսակցել են խցում։
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է խնամող անձ, որը սահմանափակ այցելությունների ընթացքում օգնում է Գագիկ Խաչատրյանին սնունդ ընդունել։
Տեսանյութը ստորև․


