Մամուլ

Ոստիկանության գվարդիայի աշխատակիցը Դիտավան բնակավայրում բախվել է ձիուն և վթարի ենթարկվել․ վարորդը մահացել է

Օգոստոսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 03:40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Արման Միրզոյանն իր վարած «ՎԱԶ 217230» մակնիշի ավտոմեքենայով Իջևան խոշորացված համայնքի Դիտավան բնակավայրի միջպետական ավտոճանապարհին բախվել է իր առջև հայտնված ձիուն, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել բնակչին պատկանող այգում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ՀԿՊ և հասարակական անվտանգության ապահովման 2-րդ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի 1-ին ջոկատում՝ որպես ոստիկան, և նա վթարի է ենթարկվել աշխատանքի մեկնելիս։

Հարվածի հետևանքով ձին սատկել է։ Պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են ձիու սեփականատիրոջ ինքնությունը։

dzi satkel
vtar gvardia
Կիսվեք ձեր էջում