Ժամանց

«Եթե կանայք գոյություն չունենային, աշխարհի բոլոր փողերն անիմաստ կլինեին»․ Արիստոտել Օնասիս

«Եթե կանայք գոյություն չունենային, աշխարհի բոլոր փողերն անիմաստ կլինեին»․ Արիստոտել Օնասիս

Նրանցից ամեն մեկը կնոջը գովերգելու համար տարբեր մեթոդներ է ընտրել, այնուհանդերձ` նրանք բոլորը համոզված էին, որ առանց կանանց չէր լինի կյանքը, իսկ առանց նրանց  հմայքի ու գեղեցկության չէին ծնվի հրաշալի բանաստեղծություններ, կտավներ, երաժշտական ստեղծագործություններ:

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում մի շարք աֆորիզմներ հայտնի մարդկանցից։

1. «Կինն է տղամարդուն դուրս բերել դրախտից, և միայն նա կարող է տղամարդուն այնտեղ հետ տանել». Էլբերտ Հաբարդ

2. «Կնոջ մոտ ամեն ինչը սիրտ է` նույնիսկ գլուխը». Ժան Պոլ Ռիխտեր

3. «Եթե կանայք գոյություն չունենային, աշխարհի բոլոր փողերն անիմաստ կլինեին»․ Արիստոտել Օնասիս

4. «Ով ընդունակ է կառավարել կնոջը, նա ընդունակ է պետություն կառավարելու». Օնորե դը Բալզակ

5. «Ուժեղ կնոջ կողքին ուժեղ տղամարդ է կանգնած, որին զորեղ է դարձնում կնոջ բնավորությունը». Էլեն Ջ. Բարիեր

6. «Տղամարդը ներում և մոռանում է, կինը ներում է,սակայն չի մոռանում». Մարիա Պորոշինա

7. «Կանայք ստեղծված են նրա համար, որպեսզի նրանց սիրեն, ոչ թե հասկանան»․ Օսկար Ուայլդ

8. «Կին լինելը դժվար է հենց միայն նրանով, քանի որ ստիպված ես գործ ունենալ տղամարդկանց հետ»․ Ժոզեվ Կոնդրադ

9. «Ամեն ինչ մարդկության ձեռքերում է, իսկ մարդկությունը` կնոջ»․ Ալ.Ֆյուրստենբերգ

10. «Տղամարդկանց մեծամասնությունն իրենց կանանցից պահանջում են այնպիսի արժանիքներ, որոնք նույնիսկ իրենք չունեն»․ Լև Տոլստոյ

11. «Եթե կինը չի հանձնվում, նա հաղթում է, իսկ հանձնվելու դեպքում` իր օրենքներն է թելադրում հաղթողին»․ Կարել Չապեկ

12. «Կինը կարող է սիրել այնպես, կարծես երբեք չի հեռանա։ Սակայն կարող է հեռանալ այնպես, ասես երբեք չի սիրել»․ Մոնիկա Բելուչի

13. «Գեղեցկությունն արժանի է, որ իր համար պայքարեն»․ Սոֆի Լորեն

14. «Տարօրինակ է, թե կինը որքան սքանչելի կարող է մնալ նույնիսկ իր ստորությունների մեջ»․ Էրիխ Մարիա Ռեմարկ

15. «Իսկ մարմնիս որ հատվածներին ցանեմ օծանելիքը», – հարցրեց ինձ մի կին: «Ամեն տեղ, որտեղ կցանկանայիք, որ տղամարդը ձեզ համբուրեր», – պատասխանեցի ես․ Կոկո Շանել

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել նյութով