Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային
Օգոստոսի կեսերին Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը սոսկալի դեպք է տեղի ունեցել։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխային: Երեխան, որին ծեծել է դայակ աշխատող կինը, քայլելու եւ խոսելու ունակ չէ:
Տիկինը հարվածել է երեխային, երբ վերջինս ընկել է հատակին սկսել է «պոլի փայտով» հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ ողնաշարին։ Չքայլող եւ չխոսող տղա երեխային անվանել է անպիտան։
Մենք ժամեր շարունակ փորձում ենք կապ հաստատել կառույցի տնօրենի, ընդունարանի հետ, որևէ աշխատակցի հետ, սակայն հեռախոսազանգերը մնում են անպատասխան։
Կապվեցինք վարչական ղեկավար Նարեկ Կակոյանի հետ, հարցրինք՝ տեղյա՞կ է դեպքից, ասաց՝ դեպքի մասին տեղյակ է, դայակն իրենց համագյուղացին է։ Մեր հարցին ի պատասխան, թե վարույթ հարուցվել է, խափանման միջոց կա՞, ասաց տնային կալանքում է։
Վարչական ղեկավարը այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, թե ավելի ուշ կզանգի, կզրուցենք, իրեն այս պահին հարմար չէ երկար զրուցելը:
Bavnews.am-ը տեղեկացավ, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթներ առաջ, դեպքը նկատել և անմիջապես իրավապահներին հաղորդում է ներկայացրել Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրինությունը։
Հրապարակման մեջ հիշատակված դայակը ազատվել է աշխատանքից, իսկ կատարվածի քրեաիրավական գնահատականը գտնվում է իրավապահ մարմինների իրավասության շրջանակներում։


