Մամուլ

Գազալցակայանում խոշոր պայթյուն է տեղի ունեցել․ «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Խաչփառ վարչական բնակավայրում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը օրվա պատասխանատու գլխավորությամբ, նմանատիպ ահազանգ է ստացվում նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչություն, որտեղից ժամանել է հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Գևորգյանի և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ 

Տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի լիցքավորման սարքի մոտ, «Opel» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, գազալցակայանի էլ պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են գազալցակայանի և պայթած «Opel»-ի սեփականատերերի ինքնությունը։ 

paytyun 1
paytyun 2
paytyun 3
Կիսվեք ձեր էջում