Բակո Սահակյանն այսօր կհանդիպի «Իմ քայլ»-ի պատգամավորներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ԱԺ-ում հանդիպելու է «Իմ քայլը» խմբակցության հետ։

Տեղեկությունները Factor.am-ի հետ զրույցում փոխանցեցին խմբակցության աղբյուրները։ Հանդիպումը տեղի է ունենալու երեկոյան ժամը 7-ին։

Հիշեցնենք, որ մինչ այս Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը երաշխավորություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու հարցով։