Մամուլ

Փաշինյանը հայտնեց, թե որ դատավորները պետք է հրաժարական տան՝ աշխատանքից ազատվեն

Այսօր կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե որ դատավորները պետք է հրաժարական տան՝ աշխատանքից ազատվեն։

«Հանրությունը պետք է ամբողջական տեղեկություն ունենա դատավորի քաղաքական ամբողջ կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում գործունեության, անհատական ու պրոֆեսիոնալ հատկանիշների վերաբերյալ։

Այսպիսով` ՄԻԵԴ-ի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից։

Բացի այդ, բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ լինել, ըստ վարչապետի, պետք է հրաժարական տան և այդպիսով կարևոր ծառայություն մատուցեն ՀՀ-ին ու ժողովրդին» ,- ասաց նա։

Կիսվել նյութով