Մամուլ

Աշտարակում տղամարդը դաժանաբար սպանել է մորաքրոջը. նա ԱՄՆ-ից էր եկել

Աշտարակում տղամարդը դաժանաբար սպանել է մորաքրոջը. նա ԱՄՆ-ից էր եկել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 19-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 17:00-ի սահմաններում՝ «Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։

Ոստիկանները նշված հասցեում՝ հյուրասենյակի հատակին հայտնաբերել են նույն տան բնակիչ 56-ամյա Սիլվարդ Ք.-ի դին։

Դեպքի վայր հրավիրված դատական բժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի որովայնի, կրծքավանդակի շրջանի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր են հայտնաբերվել և պարանոցի շրջանը կտրված է։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները վարչության պետ Ա․ Հակոբյանի, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ս․ Մարտիրոսյանի գլխավորությամբ, հսկայածավալ օպերատիվ աշխատանքի շնորհիվ, պարզում են ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը և մեկ այլ օպերատիվ տվյալներով տեղեկանում են, որ նա գտնվում է Երևանում։

Ոստիկանները արդեն Երևանում, համգործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության իրենց գործընկենրերի հետ՝ ՀՀ ՆԳՆ փոխոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի և գլխավոր վարչությանի պետի առաջին տեղակալ Արմեն Պողոսյանի գլխվորությամբ պարզում են, թե Երևանի հյուրանոցային որ համալիրում է գտնվում նա։

Ու ոստիկանների ճիշտ, գրագետ և արագ գործողությունների շնորհիվ, սպանություն կատարողը հենց հյուրանոցում բռնվում և վնասազերծվում է, որտեղից էլ նրան տեղափոխում են ոստիկանության Աշտարակի բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով ձերբակալվածը Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 41-ամյա Արմոնդ Ա.-ն է։

Վերջինս ոստիկանության Աշտարակի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչկան վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Աղբյուրի տեղեկություններով սպանություն կատարողը օրեր առաջ է Միացյալ Նահանգներից վերադարձել Հայաստան, ժամանակավոր բնակվել է «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրում, ապա այսօր գնացել է Աշտարակ, իր մորաքրոջը այցի, որտեղ էլ առանձնակի դաժանությամբ սպանությունը կատրելուց հետո կերպարանափոխվել է, սափրվել է, Աշտարակի խանութներից մեկից նոր հագուստներ է գնել և վերադարձել Երևան, որպեսզի վերադառնա Միացյալ Նահանգներ, սակայն ոստիկանները ապացուցեցին, որ ում օրն է 40 օր, և նրան, որ հյուրանոցում արդեն հավաքել էր ճամպրուկը, տեղում վնասազերծեցին։

Կիսվել