Օգտակար

Անհրաժեշտ խորհուրդներ կորոնավիրուսով չհիվանդանալու համար

Անհրաժեշտ խորհուրդներ կորոնավիրուսով չհիվանդանալու համար

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են նոր կորոնավիրուսային (COVID-2019) վարակի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները:

Ներկայացնում ենք անհրաժեշտ խորհուրդներ չհիվանդանալու համար։

Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը

Խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից

Օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ)

Լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ

Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ

Եթե գտնվում եք Չինաստանում, ապա խուսափե´ք կամ բացառեք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի)

Շուկաներ այցելություններից, օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ

Եթե վերադարձել եք Չինասատնից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճանապարհորդության մասին:

Կիսվեք էջում