ՄամուլՏեսանյութ

Ադրբեջանին փոխանցել ենք խաղաղության պայմանագրի թուղթ, որի տակ ես պատրաստ եմ ստորագրել. Փաշինյան

Ադրբեջանին փոխանցել ենք խաղաղության պայմանագրի թուղթ, որի տակ ես պատրաստ եմ ստորագրել. Փաշինյան

Ես հայտարարել եմ, որ ինձնից կախված բոլոր ջանքերը կգործադրեմ, որ մինչեւ տարվա վերջ խաղաղուիթյան պայմանագիր ստորագրվի: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե կա՞ն խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներ:

«Երբ մենք փետրվարին Ադրբեջանին փոխանցել ենք թուղթ խաղաղության պայմանագրի, դա եղել է թղթի մի տարբերակ, որը ես պատրաստ եմ ստորագրել: Դա եղել է, ասենք, փետրվարի 14-ին, դա նշանակում է, որ ես հենց այդ օրը երեկոյան կամ 15-ի առավոտյան, կամ Մյունխենում էդ թուղթը պատրաստ էի ստորագրել:

Չեմ ստորագրել, որովհետեւ Ադրբեջանը չի համաձայնել այդ տարբերակին: Դա կլիներ լավ նորություն:

Մենք չենք խաղում, մենք ժամանակ չենք ձգում, մենք ուզում ենք փաստաթուղթ ստորագրենք այսօր, երեկ, տարեվերջին լավ կլիներ, որ ստորագրեինք»,-ասաց նա:

Կիսվեք էջում