Մամուլ

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։

«Հարգանքի տուրք Հայրենիքի զինվորների` ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների անմահ հիշատակին` Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակներ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Հավերժ փառք և խոնարհում»,- ասված է ՀՀԿ-ի Ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ:

ՀՀ երրորդ նախագահին ուղեկցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը:

Կիսվել նյութով