Մամուլ

Նայեք, սիրեք, հպարտացեք, սա մենք ենք, սա մեր ազգային կերպն է․․․

Նայեք, սիրեք, հպարտացեք, սա մենք ենք, սա մեր ազգային կերպն է․․․

«Այս հրաշալի տղան Գասպարյան Հովիկն է, Մասիսից: Նա հրաժարվել է ավագ եղբոր զորամասում՝ Վարդենիսում ծառայելու հնարավորությունից, գնացել է Արցախ, որ, իր բառերով ասած, պահի ամենավտանգավոր պոստերը:

2016 թվականի ապրիլի 1-ին նրա ծննդյան 19-ամյակն էր, հաջորդ օրը… Այն, ինչ պատմում է նա հաջորդ օրվա մասին, սարսռալու աստիճանի հուզիչ է, բայց նրա աչքերը անասելի տխրում են հատկապես այն ժամանակ, երբ ասում է.
– Չեմ կարող բառերով բացատրել, թե ինչ ցավ է զգում հոգիդ, երբ քո դիրքում թուրքեր են քայլում, և դու այդ ամենին նայում ես հեռվից… 

Թոքը ծակած գնդակից վիրավորված, յոթնօրյա կոմայից հետո հազիվ փրկված տղային, բնականաբար, թույլ չեն տալիս շարունակել ծառայությունը, ուշադրություն չդարձնելով դիրք վերադառնալու նրա ցանկությանը: Բայց նա Քառօրյա կռվից 3 տարի անց ասում է.

– եթե հանկարծ նորից կռիվ սկսվի, առաջինը ես եմ հասնելու սահման:

Հերոս զինվորի հետ երեկ եմ հանդիպել, նայեք, սիրեք, հպարտացեք…Սա Մենք ենք, սա մեր ԱԶԳԱՅԻՆ ԿԵՐՊՆ Է…»,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է Գայանե Պողոսյանը։

Այս հրաշալի տղան Գասպարյան Հովիկն է, Մասիսից: Նա հրաժարվել է ավագ եղբոր զորամասում՝ Վարդենիսում ծառայելու…

Gepostet von Gayane Poghosyan am Donnerstag, 28. März 2019
Կիսվել էջում