Ազատ խոսք

Առուշ Առուշանյանի հետ այլևս խոսելու բան չունեմ. Լևոն Քոչարյան

«Առուշ Առուշանյանի հետ կապված պատմությունն ինձ համար նաև որպես անձնական ցավ եմ ընդունում։

Նման պահվածքը մեծ հիասթափություն է առաջացնում ազնիվ մարդկանց մեջ, որոնք պայքարել ու պայքարում են։

Երբ ինքն ասում է, որ համաձայն է Փաշինյանի քաղաքականության հետ, դա այն նույն քաղաքականությունն է, որի մեջ մտնում է Արցախ հանձնելը, ինչի դեմ նույն Առուշանյանը ժամանակին պայքարում էր, դրա մեջ է մտնում իրեն կալանավորելը, որը եղել է քաղաքական, որքան էլ ինքը հիմա ուզենա դրանից հետ կանգնի, այդ քաղաքականության մեջ է մտնում իմ ընտանիքի անդամներին՝ Ռոբերտ Քոչարյանին ու եղբորս կալանավորելը, այդ քաղաքականության մեջ է մտնում իր ընկերներին, օրինակ Արթուր Սարգսյանին կալանավորելը։

Այսինքն, ինքը այդ ամենի հետ համաձա՞յն է։

Եթե ասում է, որ համաձայն է, ուրեմն ես իր հետ այլևս խոսելու բան չունեմ, անիմաստ է որևէ բան խոսելը»,- նշել է Լևոն Քոչարյանը։

Կիսվեք ձեր էջում