Շոու-բիզնես

Haydalek-ն արձագանքել է հետևորդներին՝ հայտնելով վերջնական որոշումը

Ինչպես հայտնել էինք՝ բլոգեր, ինֆլյուենսեր Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) իր հետևորդներին հայտնել էր, որ դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր։

​Ավելի ուշ նա անդրադարձել է հետևորդների արձագանքներին՝ գրերով․

«Տեսնում եմ ձեր ամեն գրածը։

Իմ որոշումը համաձայնվելու մասին չի, իմ որոշումը հոգնելու արդյունք է։

Իմ որոշումը նոր բան սկսելու, մեդիայից դուրս ապրելու մասին է։

Որոշումը վերջնական է։

Պայմանագրերիս և պայմանավորվածություններիս ավարտից հետո ես կդադարեցնեմ գործունեությունս։

Մի քանի ամիս կտևի այս գործընթացը, այդ ընթացքում ես ձեզ նույն կերպ կուրախացնեմ, կտամ ժպիտներ, կիմանաք նոր վայրերի ու ապրանքների մասին։

Այսուհետ այլևս իմ էջում չի լինի իմ կարծիքը կամ դիրքորոշումը երկրում կատարվող ոչ մի առիթով, ոչ մի իրադարձության, ոչ մի դժբախտության վերաբերյալ»։

Կիսվեք ձեր էջում