Մամուլ

Եթե Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտոնից․ Փաշինյան

Եթե Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտոնից․ Փաշինյան

Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառալով Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, որ ինքը, որպես պաշտպանության նախարար, վերաձևակերպում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց»  ձևաչափը՝ ասելով, որ մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց, ասել է․

«Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից, որովհետեւ ի՞նչ է ասել նախարարը, ասել է, եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը պետք է լինի հաղթել այդ պատերազմում։

Եթե հանկարծ պաշտպանության նախարարը այլ բան մտածի, նա պետք է Պնախարար չաշխատի»։

Նրա խոսքով` Տոնոյանի ասածը որևէ կերպ ստվեր չի գցում խաղաղ կարգավորման գործընթացի վրա, այլ շեշտում է դրա անհրաժեշտությունը։

Հարցին, թե Տոնոյանի հայտարարությունը համաձայնեցված է եղել իր հետ` Փաշինյանը պատասխանեց, որ պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ենթակայության ներքո։

Փաշինյանը նշեց, որ Արցախյան հարցի հետ կապված` բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի։ Մյուս կողմից, ըստ նրա, պետք է հասկանանք նաև, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք` որպես պետություն և ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած քայլի։

Կիսվել