ԺամանցՇոու-բիզնես

Արեգի արձագանքը հատուկ է, երբ ես իր համար եմ երգում, ինքն էլ սկսում է ձայնակցել ինձ․ Քրիստինե Պեպելյան

Արեգի արձագանքը հատուկ է, երբ ես իր համար եմ երգում, ինքն էլ սկսում է ձայնակցել ինձ․ Քրիստինե Պեպելյան

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը երեկ, գրեթե, ամբողջ օրը չի տեսել որդուն` 4 ամսական Արեգին, քանի որ զբաղված էր նոր տեսահոլովակի նկարահանումներով։ 

Tert.am Life-–ը եղել է տեսահոլովակի նկարահանմանը և ներկայացնում է բեքսթեյջն ու երգչուհու հարցազրույցը ինչպես նոր աշխատանքի, այնպես էլ որդու մասին։

Տևական դադարից հետո Քրիստինե Պեպելյանը լսարանին կներկայանա իր ոճին համապատասխան մեղեդային ստեղծագործությամբ։ Երգչուհին վստահեցնում է, որ այս դադարը լսարանի համար էր, նոր տեսահոլովակներ ու երգեր չներկայացնելու փուլում ինքն աշխատանքային դադար չի ունեցել։

Քրիստինե Պեպելյան

«Լսարանի համար դադարի փուլ էր, ինձ համար՝ ոչ։ Ես անընդհատ աշխատում էի երաժիշտների հետ, ստեղծագործական փուլում էի։ Իհարկե, մայր դառնալու փուլում նախկին տեմպով չէի աշխատում, բայց աշխատում էի»,– ասաց նա։

Մի ամբողջ օր երեխայից հեռու լինելը մայրիկի համար բարդ էր, բայց հանգիստ էր, քանի որ բացակայելիս որդուն ապահով ձեռքերում է թողնում։ Տատիկը հոգում է, որ Արեգը չզգա մայրիկի բացակայությունը։

Արեգի արձագանքը

«Բախտս բերել է, մայրիկս կարողանում է երեխայիս հետ շատ լավ ժամանակ անցկացնել։ Երեխաս դայակ չունի, և ես շատ ուրախ եմ, որ մենք կարողանում ենք զբաղվել իր խնամքով։ Երբ ես տանը չեմ, չի էլ զգում իմ բացակայությունը և դժգոհություններ չի հայտնում։

Գուցե դեռ փոքր է, մի քիչ մեծանալուց հետո ավելի պահանջկոտ դառնա, բայց հիմա նման խնդիրներ չունենք։ Որդիս շատ խաղաղ երեխա է։ Իհարկե, ինձ համար էլ է բարդ, երբ իրենից հեռու եմ, սակայն ես գրեթե բաց չեմ թողել աշխատանքային ընթացքը»,– ասաց երգչուհին ու հավելեց, որ որդու ծննդից շատ կարճ ժամանակ անց արդեն գնում էր Կոնսերվատորիա, որտեղ աշխատում է որպես դասախոս։

Քրիստինե Պեպելյանի նոր երգը Արեգը դեռ չի լսել։ Որդին երաժշտություն սիրում է, բայց մայրիկի երգերին դեռ առանձնահատուկ արձագանք չի տալիս:

«Արեգի արձագանքը հատուկ է, երբ ես իր համար եմ երգում։ Երգերի բառերը հաճախ փոխում եմ, «աղու–աղու»–ով եմ երգում, որպեսզի իր համար էլ հասկանալի լինի, ինքն էլ սկսում է ձայնակցել ինձ։ Բայց այս առումով առանձնահատուկ չէ, բոլոր երեխաներն էլ սիրում են երաժշտություն»,– ասաց մայրիկը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով