Աշխարհ

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը մարտական կրակոցներով համատեղ զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը մարտական կրակոցներով համատեղ զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը Նախիջևանում համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքամարտավարական վարժանքներ են անցկացնում՝ մարտական կրակոցներով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՀ ՊՆ մամուլի ծառայությանը:

«Զորավարժությունների սցենարի համաձայն՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության Զինված ուժերի ուժային կոռույցների,  առանձին համազորային բանակի ստորաբաժանումները մարտական ​​պատրաստության լիարժեք վիճակի են բերվել ահազանգով դուրս են բերվել զորավարժությունների տարածք»,- նշվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Թուրքիան Նախիջևանը

Զորարժությունների ընթացքում, որոնցում ներգրավված են մարտական ​​ինքնաթիռներ, ռազմատրանսպորտային և հարվածային ուղղաթիռներ, ուսումնամարզական թռիչքներ են իրականացվել՝ բարձրագույն պիլոտաժի տարրերով: Զորավարժություններին մասնակցող զորքերի թիվը չի հաղորդվել:

Կիսվել էջում