Աշխարհ

Ամբողջ աշխարհում մարդիկ Չինաստանից տարօրինակ սերմերով ծանրոցներ են ստանում

Ամբողջ աշխարհում մարդիկ Չինաստանից տարօրինակ սերմերով ծանրոցներ են ստանում

ԱՄՆ-ում, Կանադայում, ինչպես նաև Նոր Զելանդիայում և Միացյալ Թագավորությունում մի քանի հարյուր մարդ Չինաստանից անհայտ սերմերով ծանրոցներ է ստացել: Նրանք ոչինչ չեն պատվիրել: Ըստ The Guardian-ի՝ իշխանությունները կարծում են, որ դա համացանցային խաբեություն է:

Մարդիկ ստանում են սև և սպիտակ սերմեր: Փաթեթավորման վրա կպչուն պիտակներով նշում են, որ այնտեղ խաղալիք է կամ զարդ: Նաև չինական փոստային դրոշմանիշներ են։

Ֆլորիդայում ավելի քան 630 մարդ ստացել է նման փաթեթներ: Մեծ Բրիտանիայում՝ մոտ 100 մարդ: Նոր Զելանդիայում մի կին նման սերմեր է ստացել Զամբիայից:

USDA-ն քաղաքացիներին խնդրել է չցանել այդ խորհրդավոր սերմերը: Հետաքննություն է սկսվել:

Իրավիճակին արձագանքել է նաև Չինաստանի արտգործնախարարությունը: Նրանք նշել են, որ կպչուն պիտակները կեղծ են և խնդրել են ծանրոցները հանձնել՝ քննության համար:

Կիսվել նյութով