Մոսկվայում տեղի ունեցած բախումներից հետո հայերից մեկը հիվանդանոցում է. քաղաքում շուրջօրյա հերթապահություն է. մանրամասներ (Տեսանյութ)
Մոսկվայում տեղի ունեցած բախումներից հետո հայերից մեկը հիվանդանոցում է. քաղաքում շուրջօրյա հերթապահություն է. մանրամասներ
Armlur.am-ը գրում է․ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում երեկ ադրբեջանցիների կողմից հայերի վրա հարձակվելու հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել 5 հայեր, իսկ ըստ նախնական տեղեկատվության համաձայն, ձերբակալվել են մոտ 50 ադրբեջանցիներ:
Հայ-ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողություններից բացի, ադրբեջանցիների ու հայերի միջեւ բախումներ են տեղի ունենում աշխարհի տարբեր քաղաքներում, երեկ Մոսկվայում տեղի ունեցածը հենց այս դեպքերի շարունակությունն է: Ադրբեջանցիների բանդան հարձակվել են հայերի, հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների վրա, վնասել դրանք:
ArmLur.am-ը զրուցեց Ռուսաստանի հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, թե Մոսկվայում լարված իրավիճակը երեկ չի առաջացել, իսկ բախումների հետևանքով հինգ տուժած հայերից մեկն էլ դանակահարվել է եւ ստացել լուրջ վնասվածքներ:
Տոնոյանը մեզ հետ զրույցում նշեց, թե իրենք նախորդ գիշեր վերահսկողություն են իրականացրել Մոսկվայի տարբեր վայրերում եւ կարծիք հայտնեց, թե հնարավոր է այս գիշեր եւս նման անհրաժեշտություն լինի: Սակայն Ռուսաստանի հայերի միավորման համանախագահը խորհուրդ է տալիս չտրվել սադրանքների:
Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում