Մամուլ

Դիմակ կրելը սպանում է մեզ. մասնագետն ահազանգում է

Դիմակ կրելը սպանում է մեզ. մասնագետն ահազանգում է

Hayeli.am-ը գրում է․ Հուլիսի 12 –ից հայ-ադրբեջանական սահմանին սկսված ռազմական գործողությունները մի քանի օր է երկրորդ պլան են մղել Հայաստանի ներքին խնդիրները: Շատերը գուցե մոռացել են կորոնավիրուսի պանդեմիան եւ վարակակիրների կայուն աճը, բայց ոչ մասնագետները:

Մեզ է ահազանգել առողջապահության ոլորտի երկարամյա աշխատակից Ալվարդ Գասպարյանը, Կենտրոնական կլինիկական հոսպիտալի էպիդեմիալոգիայի ծառայության նախկին պետ, մինչ այդ երկար տարիներ մանկաբարձուհի աշխատած, ով 2000 թվականից զինվորական հաշմանդամության թոշակի է անցել ու չի աշխատում:

Նա պատկան մարմինների ուշադրությունը հրավիրում է ամենուր դիմակ կրելու պարտադիր պահանջին՝ հորդորելով հրաժարվել դրանից, քանզի այսպիսի շարունակականությամբ դիմակ կրելը ոչ պակաս վտանգավոր է, քան կորոնավիրուսը. «Այսքան երկարատեւ դիմակ կրելը մեր նման ազգերի համար, որոնց մոտ թթվածնային պահանջը շատ մեծ է, այլեւս կարող է վտանգավոր լինել»:

Դիմակ կրել-չկրելու վերաբերյալ ոչ հստակ քաղաքականությունը առողջապահության մասնագետի խոսքով՝ նկատելի է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում. «Կրեք, մի կրեք, մենք ողջ աշխարհում ենք տեսնում, որ մի փուլում դիմակ կրելը խրախուսվում է, մեկ այլ փուլում ասում են՝ մի դրեք»:

Պատճառը, ըստ մեր զրուցակցի այն է, որ կորոնավիրուսային պանդեմիան բացի առողջականից նաեւ հոգեբանական խնդիրներ է առաջացնում, ինչպես նաեւ քաղաքական բաղադրիչներ է պարունակում, իսկ այս ամենի արդյունքում մարդկանց առողջությունը հենց դիմակներ կրելով հնարավոր է անդառնալի հետեւանքներ ունենա.

«Դիմակ կրելն օգնում է 20 քառակուսի փակ տարածքում, դա կլինի վիրահատական սրահ, փոքր բաժանմունք, թե մեկ այլ փակ տարածք, բայց ոչ բաց տարածում եւ այն էլ մեզ մոտ կիրառվող դիմակները, որոնք իրականում պոլիէթիլենի հիմքից են ու առողջության համար խիստ վտանգավոր: Մեր դիմակները ոչ միայն միջազգային ստանդարտներին չեն համապատասխանում, այլեւ ամենատարրական պահանջներին չեն համապատասխանում:

Մեզ մոտ, ի տարբերություն չինացիների, այլ ազգերի թոքային սատուրացիան՝ արյան  թթվածնով հագեցվածության պահանջը ավելի մեծ է:

Չինացիները միշտ ապրել են խիտ բնակեցված տարածության մեջ եւ թթվածնային սատուացիան ավելի պակաս է, մինչդեռ մեզ մոտ ես կարող եմ վստահ ասել, որ դիմակ կրելու պարտադրանքով ուղղակի սպանում ենք մեր ազգին, մեր երիտասարդներին»: Նա կոչ է անում պատկան մարմիններին լայն քննարկում կազմակերպել եւ այս հարցը լրջագույնս քննարկել, քանզի թթվածնային քաղցը մարդկանց մոտ կարող է ավելի լուրջ հիվանդություններ առաջ բերել:

Մասնագետի համոզմամբ՝ կորոնավիրուսի սկզբնական փուլում Հայաստանում կարող էին հնարավորինս արագ կանխել վարակի տարածումը, բայց քանի որ առողջապահության ոլորտի պատասխանատուի՝ նախարար Արսեն Թորոսյանի համար իր ուժերից վեր ծանրություն էր, այդ պատճառով էլ պայքարը ձախողվեց.

«Հիմա եթե դուք ինձ ասեք 500 կիլոգրամանոց ծանրաձող բարձրացրեք, ես չեմ կարող, դա իմ մասնագիտությունը չէ եւ ուժերս չեն ների, նույնն էլ նախարարի դեպքում էր, նա կոմպետենտ չէ, առհասարակ կառավարության մյուս բոլոր երեխաները չէին կարող հասկանալ՝ դիմակ կրելն է ճիշտ, թե չկրելը, ստացիոնար բուժումը, մեկուսացնել եւ այլն: Անհրաժեշտ էր հրավիրել ոլորտի մասնագետներին, խորհրդակցել, բայց նա գնաց այլ ճանապարհով»:

Ըստ նրա՝ մենք ունեինք շանս կանխելու վիրուսը հենց սկզբից, ոչ թե իտալական, կամ իրանական մուտացված տարբերակն ընդունելու: Մինչդեռ առաջին քայլերից սկսած մինչ օրս սխալ քաղաքականություն է տարվում:

Կիսվել