Աշխարհ

«Ես աջակցում եմ Հայաստանի ժողովրդին». ԱՄՆ կոնգրեսական Թոնի Կարդենաս

«Ես աջակցում եմ Հայաստանի ժողովրդին». ԱՄՆ կոնգրեսական Թոնի Կարդենաս

ԱՄՆ կոնգրեսական, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Թոնի Կարդենասն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին հուլիսի 12-ից Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից:

«Ես աջակցում եմ Հայաստանի ժողովրդին Ադրբեջանի կողմից վերջերս հայկական սահմանին կատարած ագրեսիայի ֆոնին: Այս անիմաստ բռնությունը սպառնալիքի տակ է դնում անմեղ քաղաքացիական անձանց կյանքը: Պետք է ձեռնարկվեն լարվածությունը կանխող քայլեր` նոր կորուստներից խուսափելու համար»,- հայտարարել է կոնգրեսական Կարդենասը:

Կիսվել