535 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 29820, գրանցվել է մահվան 18 դեպք
535 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 29820, գրանցվել է մահվան 18 դեպք
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Հուլիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29820 դեպք, որոնցից 17427-ն` առողջացած, 521-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 11708 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 127.171 թեստավորում:
Հաստատված դեպքեր՝ 535
Առողջացածներ՝ 520
Բացասական թեստերի արդյունքներ՝ 1548
Մահվան դեպքեր՝ 18