580մլն պարգևավճար պատգամավորներին` անցնող տարվա ընթացքում
580մլն պարգևավճար պատգամավորներին` անցնող տարվա ընթացքում
Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«580մլն պարգևավճար պատգամավորներին` անցնող տարվա ընթացքում:
Պաշտոնական տվյալներին նայելով տեսնում ենք, որ 2017-2018 թվականին պատգամավորների պարգևավճարները կազմել են 33մլն դրամ իսկ 2019-2020-ին`580մլն դրամ, այսինքն 18 անգամ ավել:
Հիմա հասկացա՞ք թե ինչու դիմակ բաժանելու գումար չկա բյուջեյում: Հիմա արդեն պարզ է չէ՞ թե ինչու են պատգամավորները անտեսում վարակը, պարետի որոշումները, քանի որ այդքան ահռելի գումարներ են ստանում դրա համար էլ գալիս են ԱԺ և կյանքի գնով անցկացնում Նիկոլի արձակած հրամանները
ընդունելով`հակասահմանադրական օրենքներ:
Բա Պողոս, փաստորեն սրանք ծառան են Նիկոլի ոչ թե ժողովրդի, փաստորեն «տնտեսական հեղափոխությունն ու իրավիճակի փոփոխությունը» միայն նրանք են զգում իրենց կաշվի վրա ու ասեմ իմացի հենց Նիկոլն է թույլ տվել, որ պարգևավճարի քողի տակ գռփեն ու լափեն պետական բյուջեն»: