Ինչ տեսակի աղբ ու կոյուղաջուր կա Նիկոլի գլխում, Հրաչոյի ֆեյսբուքյան էջով դուրս է տալիս․ Միհրան Հակոբյան
Ինչ տեսակի աղբ ու կոյուղաջուր կա Նիկոլի գլխում, Հրաչոյի ֆեյսբուքյան էջով դուրս է տալիս․ Միհրան Հակոբյան
Քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի շատ խնդալու պերսոնաժ կա` Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչուկը, ում ֆեյսբուքի էջը Նիկոլ Փաշինյանը վերածել է անձնական օգտագործման կանալիզացիայի:
Ինչ տեսակի աղբ ու կոյուղաջուր կա Նիկոլի գլխում, Հրաչոյի ֆեյսբուքյան էջով դուրս է տալիս: Մեծ հաշվով, սխալ բան չի անում Փաշինյանը: Նախ կյանքում որևէ տեղ չկայացած աներձագին պատգամավոր է դարձրել` պարգևավճարներով ու հավելավճարով ու ծխախոտի մաքսանենգությամբ փող աշխատելու հնարավորություն է տվել, հետո էլ` վերջում Հրաչուկի հետ ով ինչ հարցուպատասխան պետք է ունենա ո՞ր:
Կոնկրետ այս դեպքում, փեսայի ընկալումներում աներձագն անարժան մեկն է, ում դիմաց նետված մանդատի ու ծխախոտի կանտրաբանդայի քվոտայի համար նա դեռ պետք է փեսայի անձնական ֆեյք աշխատի ու կեղտոտ ծառայություններ մատուցի: Դե վերջում էլ քաղաքական անմեղսունակից ով ինչ պիտի պահանջի ո՞ր:
Հրաչուկ, փեսայիդ հետ ամեն ինչ պարզ է։ Բա դու սեփական ուղեղ չունե՞ս, բա շաբաթ օրերը վիդեոները նայելուց նրա աչքերի մեջ չե՞ս նայել։ Թե նայել ու չես հասկացել, որ վախենալու ա շատ։
Հրաչուկ, էն տղան դեռ 43 տարեկան ա, իր ընկերները հազարներ են։ Բա դու ապագայի մասին ի՞նչ ես մտածում։ Մինչև հիմա չե՞ս հասկացել, որ իրիկունները որտեղ ում հետ ինչ հիմարություն դուրս ես տալիս, քաղաքական ինչ դատարկ անալիզներ անում ես, կես ժամ հետո զանգում պատմում են իրան։
Չես հասկացել չէ՞։ Բա կողքդ նայի, հետևդ նայիր, ում ես բարևում, դրանից էլ վախեցիր։ Թե՞ չես հասկանում։ Նույնը փեսադ։ Էս կոմպյուտերային հորինովի խեղկատակությունը փեսայիդ վերջին զենքն ա՞։ Կյանքը երկար է ու դեռ առջևում է, Հրաչուկ»։