Մամուլ

Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի, ավիրել են հիվանդանոցը. Գեղարքունիքի մարզպետը մանրամասնում է

Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի, ավիրել են հիվանդանոցը. Գեղարքունիքի մարզպետը մանրամասնում է

Armtimes.com-ը գրում է. Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այսօր հնչած կրակոցներին հաջորդած վենդետայի դեպքով մարզպետը ՀԺ-ին նոր մանրամասներ են հայտնել:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրավիճակն այս պահին մարզում վերահսկվում է մեծ թվով իրավապահների կողմից. «Վիճակը կայունացել է, ոստիկանական մեծ ուժեր կան Գավառում, իրավապահ բոլոր կառույցներն աշխատում են»:

ՀԺ-ի հարցին՝ ինչպես է պատահել, որ ոստիկանական ուժերի կողմից հսկվող հիվանդանոց են ներխուժել ու վիրավորներին վնասվածքներ պատճառել սպանվածի հարազատները, մարզպետն ասաց, որ հիվանդանոց ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի, ովքեր ջարդուփշուր են արել հիվանդանոցը:

«Ես ու ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը այդ պահին գտնվել ենք դեպքի վայրում, եւ տեղեկությունները, թե ոստիկանապետը եղել է հիվանդանոցում՝ ներխուժման ժամանակ, իրականությանը չի համապատասխանում:

Հիվանդանոց ներխուժած քաղաքացիները եղել են 500-ից ավելի, միաժամանակ ջարդել են հիվանդանոցի դռներն ու պատուհանները, սենյակները, տարբեր մուտքերից ներս են մտել»,-ասաց մարզպետը, չբացառելով, որ ներխուժման հետեւանքով հնարավոր է լինեն նաեւ տուժած ոստիկաններ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել