Լարված իրավիճակ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում
Լարված իրավիճակ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում
Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայում այս պահին լարված և կոնֆլիկտային վիճակ է։
Շուրջ 2000 աշխատողներին այսօր տուգանքների միջոցով թույլ չեն տվել աշխատել: Ըստ կառավարության որոշման համաձայն, ապրիլի 20-ից տեքստիլը կարող էր աշխատել։
Արտադրամասի ղեկավարությունը մոտ 50 ավտոբուս է տրամադրել աշխատողներին աշխատավայր հասնելու համար։
Քիչ առաջ ոստիկանության աշխատակիցները մտել են կարի ֆաբրիկա և պահանջել տեղաշարժման թերթիկ։ Բայց քանի որ տնօրինությունն է հոգացել տեղաշարժման հարցը, աշխատակիցներն առանց թերթիկների են աշխատանքի գնացել։
Ոստիկանները բոլորի նկատմամբ 100.000 դրամի չափով վարչական տուգանքներ են կազմել։ Մոտ 2000 աշխատողներ տուգանվել են։