Կրել թե չկրել պաշտպանիչ ձեռնոցներ․ բժիշկները կարծում են, որ դրանք կարող են նաև վնասել
Կրել թե չկրել պաշտպանիչ ձեռնոցներ․ բժիշկները կարծում են, որ դրանք կարող են նաև վնասել
Blognews.am-ը գրում է․ Կարանտինը՝ կարանտին, բայց երբեմն տնից դուրս գալ ստիպված ենք։ Եվ այդ ժամանակ հարց է ծագում․ ինչպես պաշտպանվել հնարավոր վարակումից։
Ներկայացնում ենք բժիշկների կարծիքները պաշտպանիչ ձեռնոցների վերաբերյալ։
Նախկին բուժքույր Մոլի Լիքսին տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս, որ ձեռնոցները կարող են անգամ վնասել։
Տեսանյութում նա ցույց է տալիս, թե ինչպես է ձեռնոցներով խանութ գնում։ Մանրէների դերը ներկն է կատարել։
Ներկի օգնությամբ նա ցույց է տալիս, թե ինչպես են բակտերիաները հայտնվում ձեռքերի վրա՝ տարբեր մակերեսների հետ շփումից։
Մեր ձեռնոցներն արդեն կեղտոտ են խանութում մթերքների հետ շփվելուց հետո։ Բայց ահա, մենք հանում ենք հեռախոսը, հավաքում ենք համարը և մանրէները թողնում ենք հեռախոսի էկրանին։ Հետո քորում ենք քիթը, պատասխանում ենք զանգին և ահա, մեր դեմքն էլ կեղտոտվեց։
Մոլին հիշեցնում է նաև, որ ձեռնոցները պետք է աղբամանը նետել, այլ ոչ թե ոտքերի տակ։ Հետո ցույց է տալիս, թե ինչպես ենք ձեռնոցները հանելուց հետո վերցնում մեր հեռախոսը, և մանրէներն արդեն մեր ձեռքերի վրա են։ Հենց սա էլ կրկնակի կեղտոտումն է։ Այնպես որ, ձեռնոցներ կրելը չի ազատում ձեռքերը լվանալուց և մակերեսները ախտահանելուց։
Այս մասին է պատմում նաև բժիշկ Dr Karan Raj-ը։
Ներկի փոխարեն նա սովորական գրիչ է օգտագործում և ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր կեղտոտ ձեռնոցով պատահաբար դիպչել դեմքին։ Ի դեպ, ձեռնոցների վրա ավելի շատ մանրէներ կան, քան ձեռքերի, որոնք մենք լվանում և ախտահանում ենք։
Ինչ վերաբերում է դիմակներին, բժիշկները դրանց շուրջ միանշանակ կարծիք չունեն։ Dr Karan Raj-ը կարծում է, որ դիմակները պետք են նրանց, ովքեր արդեն հիվանդ են, հիվանդներին խնամողներին և բուժաշխատողներին։ Դիմակները լիովին չեն պաշտպանում օրգանիզմը վարակից, քանի որ վարակը կարող է նաև աչքերով անցնել։
Դիմակների և ձեռնոցների ամենամեծ վտանգն այն է, որ դրանք պաշտպանվածության կեղծ զգացողություն են առաջացնում։ Բայց պաշտպանության այդ միջոցները երբեք չեն կարող փոխարինել կոնտակտներից պուսափելուն, ձեռքերն ու երեսը լվանալուն։ Այս մասին մի մոռացեք։