Եվս մեկ բժիշկ և շտապօգնության վարորդ է վարակվել. Արսեն Թորոսյան (Տեսանյութ)
Եվս մեկ բժիշկ և շտապօգնության վարորդ է վարակվել. Արսեն Թորոսյան
Այս մասին այսօր՝ մարտի 26–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Թորոսյանի խոսքով՝ փորձելու են այնպես անել, որպեսզի պիկ չունենանք.
«Եթե մեծ պիկեր ունեցանք, որն որ օրինակ՝ Իտալիայում կամ Իրանում, դրանք աղետալի պիկեր են լինելու երկրի համար, թե առողջապահական, թե հումանիտար առումով եւ մեր բոլորի պարտքն է այդ պիկը թույլ չտալը։
Դա ինչ որ մեկի պատասխանատվության ոլորտը չէ, դա մեր ամբողջ երկրի՝ քաղաքացիների, պետության, կառավարության եւ բոլոր քաղաքացիների պատասխանատվության շրջանակում է, որ մենք պիկ չունենանք, իսկ ունենալու դեպքում ունենանք շատ փոքր պիկ, որը կլինի տանելի մեր բոլորի համար»։
Տեսանյութը ստորև