Մամուլ

Շիրակի մարզում մեղվի խայթոցից 54-ամյա քաղաքացի է մահացել

Շիրակի մարզում մեղվի խայթոցից 54-ամյա քաղաքացի է մահացել

Շիրակի մարզի Բագրավան գյուղում մարտի 21-ին մեղվի խայթոցից 54-ամյա քաղաքացի է մահացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Բագրավանի գյուղապետ Արտյոմ Պետրոսյանը:

«Երեկ բակում գործ անելիս է եղել, երբ մեղուն պարանոցի հատվածում, երակի վրա է խայթել: Ինքն էլ ալերգիկ էր, տանն  էլ դեղ է ունեցել, արագ զանգել են բուժքույրին, եկել է, սրսկել,  բայց չեն հասցրել, 15 րոպեում մահացել է»,- ասաց համայնքապետը:

Նա հավելեց, որ մահացածը 54-ամյա տղամարդ էր, ամուսնացած էր, չափահաս երեխաներ ունի:

Կիսվել