Մամուլ

Վանաձորում թալանել են տեղի հայտնի անհատ ձեռներեցի բնակարանը՝ տանելով 20 հազ. դոլարի ոսկյա զարդեր և խոշոր չափի գումար

Վանաձորում թալանել են տեղի հայտնի անհատ ձեռներեցի բնակարանը՝ տանելով 20 հազ. դոլարի ոսկյա զարդեր և խոշոր չափի գումար

Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ փետրվարի 14-ին, խոշոր չափի գումարի գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ, 52-ամյա Արիստակես Ալեքյանը և հայտնել, որ փետրվարի 13-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, մուտքի դռան փականը հարմարեցված բանալիով բացելու միջոցով մուտք են գործել բնակարան և ննջասենյակի պահարանի միջից գողացել մետաղական չհրկիզվող պահարանը:

Տուժած Ա. Ալեքյանը իրավապահներին հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել են մոտ 20 հազ. դոլար արժողությամբ ոսկյա զարդեր և մոտ 2000 ԱՄՆ դոլար:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Ա. Ալեքյանը Վանաձորում հայտնի է որպես անհատ ձեռներեց:

Կիսվել