Այսօր Աննա Հակոբյանի ծննդյան օրն է
Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ծննդյան օրն է։
Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականին՝ փետրվարի 1-ին։
Նա հանդիսանում է Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավարը, «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության հեղինակը։
Տիկին Հակոբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարգևել է 4 զավակ՝ երեք դուստր և մեկ որդի։ Զավակներն են՝ Մարիամը, Աշոտը, Շուշանը և Արփին։
Աշոտը՝ որդին, 2018 թվականի հուլիսին զորակոչվել է բանակ և ծառայում է Արցախում: