ԱշխարհՏեսանյութ

«Հինգ օր է տանից դուրս չենք եկել»․ ՀՀ քաղաքացին նկարահանել է, թե ինչ է կատարվում Չինաստանում

«Հինգ օր է տանից դուրս չենք եկել»։ Կնոջ և մանկահասակ երեխայի հետ Չինաստանում բնակվող մեր հայրենակիցը նկարահանել է խանութներն ու պատմել, որ մարդիկ վիրուսից խուսափելու համար գնում են միայն փակ տուփերով սնունդ՝ զգուշանալով կենդանական ծագման մթերքներից։

«Ամեն ինչ փակ է, մարդիկ դիմակներով են, մեքենաները՝ շատ քիչ։ Մեր թաղամասը երեք տարվա մեջ այսպես դատարկ չեմ տեսել երբեք», – պատմում է Դավիթը։

«Մենք արդեն հինգ օր է տանից դուրս չենք եկել։ Փորձում ենք սնվել միայն փակ տուփերով սնունդով կամ բանջարեղերով՝ լավ եփված վիճակում։

Միս, մսամթերք, ձկնամթերք չենք օգտագործում։ Բնականաբար հաճախ լվացվում ենք, դիմակով ենք դուրս գալիս, եթե կա դուրս գալու կարիք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել