Բաքուն մերժել է Աննա Հակոբյան-Մեհրիբան Ալիևա հանդիպման՝ Հայաստանի նախաձեռնությունը
Բաքուն մերժել է Աննա Հակոբյան-Մեհրիբան Ալիևա հանդիպման՝ Հայաստանի նախաձեռնությունը։ Այս մասին Yerevan.Today-ի հետ հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։
«Ավելի քան վստահ եմ, որ նախաձեռնությունը եղել էր Հայաստանի իշխանությունից։ Եվ հետո ես իմացա, որ դա մերժվել է Բաքվի կողմից։ Որովհետև միանգամից տիկին Հակոբյանի նախաձեռնություններն էլ այդ ուղղությամբ դադարեցվեցին»,- ասել է Դավիթ Շահնազարյանը։
«Չի բացառվում, որ վարչապետի դստեր հանրային ակտիվությունը փոխել է ձևաչափը և հիմա էլ դստրերի մակարդակով փորձեն դա անել»,- հավելել է նա։