ԱշխարհՄամուլՔաղաքականություն

Ռամզան Կադիրովը վայր է դրել Չեչնիայի ղեկավարի լիազորությունները

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է իր «ժամանակավոր անաշխատունակության» մասին։

Նա հունվարի 13-ից իր լիազորությունները փոխանցել է կառավարության ղեկավար Մուսլիմ Խուչիևին, ասվում է հանրապետության ղեկավարի կայքում։ Մանրամասներ չեն հաղորդվում։ Կադիրովը բուժման կուրս է անցնում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 15-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր կառավարության հրաժարականի մասին։

Կիսվել նյութով